Բրիտանիայի խորհրդարանում ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու հարցով քվեարկությունից առաջ Եվրոպական խորհրդարանի ավելի քան 100 պատգամավորներ որոշել են բաց նամակով դիմել երկրի քաղաքացիներին: Եվրոպական խորհրդարանի պատգամավորները բրիտանացիներին կոչ են արել հրաժարվել բրեքսիտից, հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով Funke Mediengruppe-ին:

«Ապագա սերունդների շահերից ելնելով մենք խնդրում ենք ձեզ վերաիմաստավորել ԵՄ-ից դուրս գալու որոշումը», - հրատարակությունը մեջբերում է դիմումի նախագիծը, որը շաբաթվա սկզբին պետք է հրապարակվի Բրիտանիայում: Բրեքսիտի չեղարկման դեպքում պատգամավորները հայտարարում են ԵՄ-ի բարեփոխման եւ բարելավման համար համագործակցելու պատրաստակամության մասին»:

«Մենք ցանկանում ենք ժողովրդին, ինչպես նաեւ համայնքների պալատին ազդանշան ուղարկել եւ հասկացնել. եթե բրիտանացիները որոշեն մնալ, ապա նրանց որոշումը ուրախությամբ կընդունվի», - ասել է Գերմանիայի ՔԴՄ-ից եվրոպական պատգամավոր Պեթեր Լիզեն (Peter Liese), որը նույնպես ստորագրել է նամակը: