Անկարան քրդերի թշնամին չէ, այլ նրանց հովանավորը՝ հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի կոմունիկացիաների գործերով վարչության պետ Ֆեհրետին Ալթունը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ սպառնացել էր տնտեսական պատժամիջոցներով, եթե Անկարան որոշի հարձակվել սիրիացի քրդերի վրա։

 Ալթունի խոսքով՝ Թուրքիան խնդիրների աղբյուր է համարում ոչ թե սիրիացի քրդերին, այլ «ահաբեկչական խմբավորումներին՝ «Քրդական աշխատավորական կուսակցությանը» եւ դրա սիրիական մասնաճյուղերին՝ «Դեմոկրատական միությանն» ու Քրդերի ինքնապաշտպանական ուժերին (YPG)»։ «Թուրքիան հաստատակամորեն կշարունակի իր պայքարը ահաբեկչության դեմ»,- հավելել է Ալթունը։