Չինաստանում դատարանը դատապարտեց Կանադայի քաղաքացուն մահվան՝ թմրամիջոցների մաքսանենգության համար՝ այն բանից հետո, երբ մերժեց դատական կարգով իր անմեղությունը վերանայելու մասին նրա միջնորդությունը, հաղորդում է NYT-ն:

Չինաստանի հյուսիս-արեւելքում դատարանն առավելագույն պատժարափի դատապարտեց կանադացի Ռոբերտ Լոյդ Շելենբերգին՝ կրկնակի դատական պրոցեսի անցկացումից հետո, որը տեւեց մեկ օր։

Դալյան Միջանկյալ Ժողովրդական դատարանի կարճ պաշտոնական հայտարարության մեջ ասված է, որ նա «դատապարտել է Շելենբերգին թմրանյութերի մաքսանենգության համար եւ դատապարտել նրան մահավան»:

Անցյալ ամիս դատարանը որոշում կայացրեց վերանայել Շելենբերգի գործը, երբ նա բողոքարկեց մեթամֆետամինի մաքսանենգության համար15 տարվա ազատազրկման դատավճիռը: Սակայն Չինաստանի եւ Կանադայի միջեւ լարվածության կտրուկ աճի ֆոնին, դատարանը  դատախազների կողմն անցավ, որոնք պահանջում էին առավել խիստ պատիժ: