ԱՄՆ-ն ցանկանում է, որպեսզի Կատարը՝ հեղուկ բնական գազի աշխարհի խոշորագույն մատակարարը,  մարտահրավեր նետի Եվրոպայում Ռուսաստանի գազային տիրապետությանը: Այս մասին Reuters-ին հայտնել է ԱՄՆ-ի Էներգետիկայի փոխնախարար Դեն Բրույեն:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Դոհայի հետ քննարկում է Եվրոպա գազի մատակարարումները, քանի որ Վաշինգթոնը ցանկանում է, որ Գերմանիան եւ մյուս երկրները ամերիկյան կամ կատարական, այլ ոչ թե ռուսական  գազ ներմուծեն:

Միացյալ Նահանգները գերմանական ընկերություններին նախազգուշացրել են կառուցվող «Nord Stream 2» խողովակաշարի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների մասին, որը կկրկնապատկի Բալթիկ ծովով Գերմանիա Ռուսաստանի արտահանման հզորությունը: Գերմանիան Եվրոպայում էներգիայի խոշորագույն սպառող է:

Դոհայում ելույթ ունենալով`Դեն Բրյուեն նշել է, որ այդ հարցը քննարկել է Կատարի էներգետիկայի պետական նախարար Սաադ Ալ-Կաաբիի հետ, որը նաեւ Qatar Petroleum (QP) ընկերության (QP) գործադիր տնօրենն է:

«Նրանք շատ հետաքրքրված են դրանով, մենք՝ նույնպես. սա շատ սերտորեն կապված է Nord Stream 2-ի մյուս մասնակիցների հետ քննարկումների հետ», - ասել է նա, հավելելով, որ Nord Stream 2 գազամուղը Գերմանիայի եւ Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից կմեծացնի, սակայն վերջերս Գերմանիան որոշել է օգնել ֆինանսավորել հեղուկ բնական գազի ներմուծման օբյեկտները, որոնք կկարողանային փոխհատուցել այս կախվածությունը:

Անցյալ ամիս Կաաբին Reuters-ին ասել էր, որ QP-ն մտադիր է առաջիկա տարիներին ԱՄՆ-ում առնվազն 20 մլրդ դոլար ներդնել եւ նա հույս ունի մոտ ապագայում վերջնական որոշում ընդունել Տեխասի Golden Pass հեղուկ բնական գազի տերմինալում ներդրումների վերաբերյալ:

QP-ն Golden Pass-ը հեղուկ բնական գազի տերմինալի մաժորիտար սեփականատեր է,  Exxon Mobil-ի եւ  ConocoPhillips-ի մասնաբաժիններն ավելի փոքր են:

 «Golden Pass-ում Կատարի ներդրումները եւ ԱՄՆ-ի արտահանման հզորությունները շատ կարեւոր են, որպեսզի թույլ տան մեզ այդ բնական գազը Եվրոպա մատակարարել», - ասել է Բրույեն:

Նա խոստովանել է, որ հեղուկ բնական գազն ավելի էժան կարժենա, քան խողովակատար գազը, բայց նշել, որ Կատարից հեղուկ բնական գազի մատակարարումները կօգնեն դիվերսիֆիկացնել Եվրոպա գազի աղբյուրները:

«Սա լավ է Եվրոպայի ազգային անվտանգության համար», - ասել է նա:

Սեպտեմբերին Կատարն ասել էր, որ առաջիկա 5 տարիներին 10 մլրդ եվրո կներդնի Գերմանիայի հետ կապերի ամրապնդման, այդ թվում  բնական հեղուկ գազի հնարավոր տերմինալի ստեղծման համար: