Խորվաթիայի կառավարությունը ԱՄՆ-ի առարկություններից հետո պաշտոնապես չեղարկել է Իսրայելից 500 մլն դոլարի 12 օգտագործված կործանիչների ձեռքբերման մասին գործարքը: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստի ժամանակ, գրում է AP-ն:

Մարտին Իսրայելը եւ Խորվաթիան F-16 Barak արդիականացված կործանիչների վաճառքի մասին նախնական գործարք էին կնքել՝ սպասելով ԱՄՆ-ի հավանությանը, որը պետք է թույլատրել, որ երրորդ կողմը ամերիկյան տեխնոլոգիա գնի:

Համաձայնությունը դժվարություններ էր ունեցել այն բանից հետո, երբ Վաշինգթոնը հայտնել էր, որ Իսրայելին անհրաժեշտ է չեղարկել արդիականացումը, որն արվել էր այն բանից հետո, երբ Իսրայելը մոտ 30 տարի առաջ ԱՄՆ-ից ինքնաթիռներ էր ձեռք բերել: