Իրանը մոտ ապագայում ուղեծիր կհանի «Պայմ» արբանյակը։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին՝ նշելով, որ արբանյակը ուղեծիր կհանվի հրթիռակրի վրա՝ Երկրից 600 կմ բարձրությամբ՝ տեղեկացնում է Mehr-ը։

Ռուհանին հավելել է, որ «Պայմը» իրանական առաջին օպերատիվ արբանյակն է, որը ամեն օր տեղեկատվություն կուղարկի Իրանի կլիմայի եւ գյուղատնտեսության վիճակի մասին։ Նա նշել է, որ արբանյակը օրական վեց անգամ կանցնի Իրանի օդային տարածքով։