Սաուդյան Արաբիայի առաջնորդները ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին հավաստիացրել են, որ բոլոր նրանք, ովքեր մեղավոր են Խաշոգջիի սպանության համար, պատասխանատվության կենթարկվեն՝ հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Պոմպեոյին։

Պոմպեոյի խոսքով՝ ինքը մի շարք հարցեր է բարձրացրել՝ կապված Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների, ինչպես նաեւ ձերբակալված ակտիվիստների հետ։

Նա նաեւ հայտնել է, որ քննարկել է Կատարի եւ Պարսից ծոցի երկրների միջեւ դիվանագիտական ճգնաժամի հարցը, որը շատ երկար է շարունակվում եւ սպառնում է տարածաշրջանային միասնականությանը, որն անհրաժեշտ է Իրանին դիմակայելու համար։

Ինչ վերաբերում է Եմենին, Պոմպեոն եւ արքայազն Մուհամմեդը պայմանավորվել են հետագա լիցքաթափման եւ անցյալ ամիս կնքված համաձայնագրերի պահպանման մասին։