Yukai Engineering ընկերությունը CES 2019 ցուցահանդեսում ներկայացրել է նրբազգաց ռոբոտ BOCCO Emo-ին: Սարքը կարողանում է տարբերակել տիրոջ տրամադրությունը, բարձրաձայն կարդալ նրա հաղորդագրությունները եւ վիրավորվում է  կոպտությունից ու ծաղրից, հայտնում է CNet-ը:

Ռոբոտն արձագանքում է իր անվանը եւ օգտատիրոջ խոսքին, որն արտացոլում է նրա տրամադրությունը: Օրինակ՝ BOCCO Emo-ն գլուխը հակում է եւ հոգոց հանում, եթե տիրոջ ձայնը հոգնած է կամ տխուր, եւ սկսում է ուրախ շարժել, եթե ձայնում կենսախնդություն է հնչում:

BOCCO Emo-ն կարողանում է կառավարել խելացի տան սարքավորումները, ինչպես նաեւ արձագանքում է մարդու կամ կենդանու մոտենալուն եւ նկատում է, երբ մեկը մտնում է բնակարան ու դուրս գալիս:

ԱՄՆ-ում ռոբոտը կսկսեն վաճառել 2019 թվականի աշնանը, գինը կկազմի 240 դոլար: