Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter–ի գրառմանը ուղղված Թուրքիային։

Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե թուրք ազգը երբեք չի խոնարհվի սպառնալիքների առաջ։ «Մի կողմից տնտեսական դժվարություններ են, մյուս կողմից ահաբեկչության վտանգը։ Այս ազգը սոված կմնա, ծարավ կմնա, սակայն չի խոնարհվի սպառնալիքների առաջ։  Մենք ճիշտ չենք համարում պարոն Թրամփի հայտարարությունը»,–ասել է Մեւլութ Չավուշօղլուն։

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter–ի իր էջում գրել էր, որ եթե Թուրքիան հարձակվի Սիրիայի քրդերի վրա, ԱՄՆ–ը կավիրի Թուրքիայի տնտեսությունը։