Թուրքիայում մեծ արձագանք է գտել Թեքիրդաղից Ստամբուլ շարժվող մեքենայի մրցումը ուղղաթիռի հետ։

Թուրքական CNNturk–ի փոխանցմամբ՝  ուղղաթիռի հետ մրցման դուրս եկած Ալփեր Վուրալը պատմել է, որ դեպի Ստամբուլ ճանապարհին նկատել է, որ նույն ուղղությամբ մի ուղղաթիռ է շարժվում, ինքն էլ ոգեւորվել ու սկսել է մրցել ուղղաթիռի հետ, նույնիսկ առաջ է անցել։

Սակայն օրեր անց Ալփեր Վուրալը 470 լիրա տուգանք է ստացել՝ արագությունը գերազանցելու համար։ Պարզվել է, որ այն ուղղաթիռը, որի հետ նա մրցել է, եղել է ոստիկանական ուղղաթիռ եւ ամբողջ ընթացքը նկարահանվել է։

Վուրալը նշել է, որ տուգանքը երկնքից է եկել իր վրա եւ պնդել, որ որեւէ ցուցանակ չի եղել զգուշացնող ու ինքը դժգոհ է իրեն տուգանելու փաստից։