Կանադացի ավիադիսպետչերները մի քանի հարյուր պիցցա են ուղարկել իրենց ամերիկացի գործընկերներին, որոնք «շաթդաունի» պատճառով ստիպված են եղել աշխատել առանց աշխատավարձի՝ տեղեկացնում է BBC-ն։

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ դիսպետչեր Էդմոնտոնեն, որպես աջակցություն, որոշել է Ալյասկայի իր գործընկերների համար պիցցա գնել։ Օդային վերահսկման կենտրոնները մոտ են գտնվում, եւ դիսպետչերները հաճախ հաղորդակցվում են։

Շուտով օդային վերահսկման կանադական կենտրոնները սկսել են պիցցա առաքել ամերիկյան այն գործընկերներին, որոնց հետ իրենք աշխատանքում շփվում են, իսկ հետո՝ բոլորին անխտիր։

Երկուշաբթի առավոտյան ԱՄՆ-ում օդային վերահսկման 49 կենտրոններ ավելի քան 350 պիցցա է ուղարկվել՝ հայտնում է CNN-ը՝ հավելելով, որ հավանաբար այդ թիվը կաճի։