Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ վարչապետի մամուլի ծառայությանը:

«Հուսով եմ, որ միասնական ջանքերով լիարժեք կբացահայտել ԵՏՄ շրջանակներում ինտեգրման ներուժը», – ասվում է Մեդվեդևի ուղերձում։

Մեդվեդևը հույս է հայտնել, որ տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, ենթակառուցվածքային եւ մշակութային-հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցությունը բարենպաստ պայմաններ կստեղծի խոստումնալից նախագծեր և նախաձեռնություններ իրականացնելու համար: