ԱՄՆ-ում Ֆլագսթաֆ քաղաքի մոտ կողաշրջվել է ավելի քան 13 հազար լիտր շոկոլադ տեղափոխող ցիստերնը: Այս մասին հայտնել են Արիզոնա նահանգի անվտանգության վարչությունից, փոխանցում է Gazeta-ն:

Ճանապարհային պատահարի հետեւանքով ամբողջ շոկոլադը թափվել է երթեւեկելի ուղեմասի վրա:

«Շոկոլադե գետը» ամբողջությամբ կաթվածահարել է տրանսպորտի երթեւեկությունը:

Վարչությունից հավելել են, որ վերացնում են պատահարի հետեւանքները եւ կատակել են, որ «մաքրումը խոստանում է համեղ լինել»: