«Ռոսկաչեստվո»-ն Սպառողական փորձարկումների կազմակերպությունների միջազգային ասամբլեայի հետ համատեղ տարբեր տեսակի եւ գնային կատեգորիայի ականջակալների ուսումնասիրություն է կատարել, գրում է ՏԱՍՍ-ը:

 «Առաջինը փորձարկվել է Bluetooth անլար ականջակալների 84 զույգ: Առաջիկայում կհրապարակվի ուսումնասիրության երկրորդ մասը, որը նվիրված կլինի լարով մոդելներին», - նշվում է «Ռոսկաչեստվոյի» հաղորդագրությունում:

Ուսումնասիրության ժամանակ գնահատվել է ձայնի որակը, դրա փոխանցման որակը, ականջակալների ֆունկցիոնալությունը, նրանց հարմարավետությունը եւ ամրությունը, ինչպես նաեւ մարտկոցի որակը:

Տասնյակում ներառվել են Sony WH-1000XM2, Sony WH-H900N h.ear on 2 Wireless NC, Sony MDR-100ABN, Sennheiser RS175, Sennheiser RS 165, AKG N60NC Wireless, Sony WI-1000X, AKG K845BT, Sennheiser CX 7.00BT и Sennheiser PXC 550:

Փորձարկումները կատարվել է Լոնդոնի որակավորված լաբորատորիայում, որն աշխատում է ISO 17025 ստանդարտով (Ստանդարտացման միջազգային կազմակերպության կողմից ընդունված նորմայի որակ):