Ամերիկացի պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսը, որը հայտարարում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամի հետ ռոմանտիկ կապերի մասին, Օհայո նահագի 4 ոստիկանների դեմ հայց է ներկայացրել, որոնք 2018 թվականի հուլիսին կալանավորել էին նրան, գրում է ABC News-ը:

Աղջիկը նշում է, որ իրեն կալանավորել են քաղաքական դրդապատճառներով:

CNN-ը նշում է, որ Դենիելսի պնդմամբ, նահանգի ոստիկանները թրամփամետ հայացքներ ունեին: Այս մասին նա ասել է հղում անելով Facebook-ում նրանցից մեկի գրառումներին, որոնք ավելի ուշ հեռացվել էին: Նշվում է նաեւ մյուս սպաների կողմից ուղարկված էլեկտրոնային նամակների մասին, որտեղ ըստ փաստաբանների, հիշատակվում էր պոռնոդերասանուհին:

Պոռնոդերասանուհին, որի իսկական անունը Ստեֆանի Քլիֆորդ է, Կոլումբուս քաղաքի սթրիփթիզ ակումբում կալանավորվել էր՝ Օհայո նահանգի անձեռնմխելիության մասին օրենքի խախտման կասկածանքով:

Մասնավորապես օրենքը խախտվել էր, քանի որ ելույթի ժամանակ աղջիկը թույլ էր տվել «սեքսուալ կերպով» իրեն դիպչել:

Հայցում Դենիելսը պահանջում է ճանաչել, որ կալանքը խախտել է իր սահմանադրական իրավունքները: Նշվում է, որ ոստիկանները ԱՄՆ նախագահի կողմնակիցներն են եւ համարել են, որ Քլիֆորդը Թրամփին վնաս է հասցրել, հենց այդ պատճառով էլ նրանք ԱՄՆ նախագահի հետ սեքսուալ կապերի մասին տեղեկատվության հրապարակման համար վրեժխնդիր լինելու նպատակով որոշել են կալանավորել նրան:

Փաստաբանները կնոջ համար վնասի փոխհատուցման նպատակով 1 մլն դոլար վճարի եւ ավելի քան 1 մլն դոլար տուգանքի պատճառով վնասների փոխհատուցման են ձգտում: