Facebook սոցցանցը որոշել է 300 մլն դոլար ներդնել տեղական լրատվական ծրագրերում եւ այլ նախաձեռնություններում, հայտնում է AP-ն:

Միջոցները կներկայացվեն դրամաշնորհների տեսքով՝ տեղական լրատվամիջոցներին բաժանորդագրության բիզնես մոդելների նպատակով օգնելու համար, ինչպես նաեւ հասարակական կազմակերպություններում ներդրումների տեսքով, որոնք աջակցում են տեղական լրատվամիջոցներին:

Այս քայլը կապված է նրա հետ, որ լրատվական ինդուստրիան ծանր ժամանակներ է ապրում՝ բախվելով շահույթի եւ լսարանի անկման հետ:

Facebook-ին, ինչպես եւ Google-ին մեղադրում են այդ միտման մեջ:

Քեմփբել Բրաունը՝ Facebook-ի գլոբալ լրատվական գործընկերության ղեկավարը, հայտարարում է, որ ցանկանում է աշխատել հրատարակիչների հետ՝ սոցցանցում եւ նրա սահմաններից դուրս հաջողության հասնելու համար:

«Ինդուստրիան լայնամասշտաբ անցումային փուլ է ապրում, որն արդեն վաղուց է սկսվել», - ասել է նա:

«Վերջնական արդյունքում մեզանից ոչ ոք չի հասկանում ինչ տեսք կունենա լրագրության ապագան, բայց մենք ցանկանում ենք մասնակցել լուծումը գտնելու գործընթացին»: