Apple ընկերությունը ծրագրում է թողարկել iPod touch ձայնարկիչի նոր տարբերակը։ Այս մասին հայտնում է Mac Otakara-ն՝ վկայակոչելով աղբյուրները։

Բլոգում նորույթի մասին որեւէ մանրամասնություն չի ներկայացվում, եւ չեն նշվում թողարկման ժամկետները։ Սակայն այս տեղեկատվությունը CES 2019 ցուցահանդեսում հաստատել են Apple-ի պահեստամասերի մի քանի մատակարարներ։

iPod touch-ի վեցերորդ սերունդը թողարկվել է 2015թ․, այն 2013-ի հինգերորդ սերնդից տարբերվում է միայն նոր պրոցեսորով, խցիկով եւ գոտու վրա ամրացնելու հարմարանքի բացակայությամբ։ 2017թ․ ընկերությունը իջեցրել է ձայնարկիչի գինը եւ թողել միայն 32 ու 128 գիգաբայթանոցները։ Սարքի գինը սկսվում է 17 հազար ռուբլուց, ինչը iPod touch-ը դարձնում է iOS-ով ամենաէժան սարքը։ Apple-ը նաեւ դադարեցրել է iPod nano-ի եւ iPod shuffle-ի թողարկումը՝ հայտնում է Lenta-ն։