Սան Պաուլուում հաջողվել է տեսանկարել արտասովոր կայծակ: Daily Mail-ը հայտնում է, որ հոլովակում, որը հաջողվել է նկարահանել Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի (INPE) մասնագետներին, կարելի է տեսնել, թե ինչպես է դրական լիցքով հոսանքը ամպերի ֆոնին բախվում բացասական լիցքով հոսանքին, ինչի հետեւանքով օդում հայտնվում է կայծերի խուրձ: