Նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները:

WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները նվազել են 0,04 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 52,09 դոլար:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ մարտյան մատակարարումներով նվազել են 0,02 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 60,63 դոլարի, փոխանցում է RT-ն: