Իտալական Սամբուկա քաղաքի իշխանությունները առաջարկում են ընդամենը 1 եվրոյով տներ ձեռք բերել։

Գործարքի նպատակը համայնքը վերակենդանացնելն է, որը, ինչպես Իտալիայի շատ այլ գյուղական շրջաններ, վերջին տարիներին տառապում է բնակչության թվի նվազմամբ։ Բնակիչները տեղափոխվում են առավել խոշոր քաղաքներ՝ հայտնում է CNN-ը։

Սա առաջին իտալական քաղաքը չէ, որը օտարազգիներին գրավում է իր գայթակղիչ առաջարկներով, սակայն, տեղացի պաշտոնյաների խոսքերով, Սամբուկան հրաժարվել է բյուրոկրատիզմից, որպեսզի ցանկացած մարդ կարողանա միանգամից ձեռք բերի դուր եկած տունը։

Սակայն այստեղ խնդիր կա։ Տների նոր տերերը պետք է իրենց վրա վերցնեն 15 000 եվրոյից սկսած գումարով 40-150 ք/մ տան վերանորոգումը։ Նրանք նաեւ պետք է 5000 եվրո գրավ դնեն, որը կվերադարձվի վերանորոգումից հետո։