Աշխարհի խոշորագույն ներդրումային ընկերություններից մեկի՝ Vanguard Group-ի հիմնադիր Բոգլը մահացել է 89 տարեկան հասակում, հաղորդում է Philly.com կայքէջը` վկայակոչելով  ներդրողների ընտանիքին:

Բոգլը տառապում էր սրտի խնդիրներից: Առաջին անգամ սրտի կաթված է ունեցել 30 տարեկանում։

1975թ.-ին Բոգլը հիմնադրեց Vanguard Group-ը: Ինչպես հաղորդում է CNBC հեռուստաալիքը, առաջին տարին ընկերության ղեկավարության տակ գտնվող ակտիվների չափը կազմել է 1,7 միլիարդ դոլար: 2018 թ.-ին այդ թիվը հասել է 5.1 տրիլիոն դոլարի:

1999 թվականին Fortune-ը Բոգլին անվանել է 20-րդ դարի ներդրումային ոլորտի չորս հսկաներից մեկը, իսկ 2014 թ.-ին Time- ը նրան ընդգրկել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում, հաղորդում է РИА Новости-ն: