ԱՄՆ Սենատը ռուսական «Ռուսալա» ալյումինի արտադրության ընկերության նկատմամբ  պատժամիջոցների մեղմացումների արգելափակման առաջարկին դեմ է քվեարկել, ինչը նաեւ կնվազեցնի հայկական «ԱրմենԱլ» ալյումինի գործարանի վրա ճնշումը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Կազմակերպության հայտարաությունում նշվում է, որ գործարանը, որտեղ աշխատում է 700 մարդ, արտադրանքն արտահանում է ԱՄՆ եւ այլ միջազգային շուկաներ:

«ANCA-ն հանձնառու է մնում երկու կողմերի օրենսդիրների հետ կառուցողական աշխատանքին՝ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ առեւտրային հարաբերությունների եւ Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի տարածաշրջանային պատժամիջոցների չարդարացված, ոչ պատշաճ կամ ոչ կանխամտածված հետեւանքների վերացման համար»,- նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: