Խնդիր իսկապես կա, քանի որ հիվանդին բանակ զորակոչելը կխորացնի հիվանդությունը, ինչը կհանգեցնի լուրջ հետեւանքների: Այս մասին Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական ​​ հանձնաժողովի նախագահի թեկնածուի քննարկմանը հայտարարեց այդ պաշտոնում առաջադրված թեկնածու, «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով «Իմ քայլից» պատգամավոր Սասուն Միքայելյանին, ով հարցրեց առողջական խնդիրներ ունեցող երիտասարդների ծառայության մասին:

Նրա խոսքերով, նաեւ զինվորական տեղամասում, որտեղ ծառայում է հիվանդ երիտասարդը, կարող է ծագել անառողջ մթնոլորտ:

«Կա հիվանդությունների ցանկ, որը պարբերաբար փոփոխվում է, բայց պետք  է տրամաբանության մեջ փոփոխություններ արվեն, այլ ոչ թե կրճատել հիվանդությունների թիվը՝ ջնջելով դրանք ցուցակից, որպեսզի մեծանա զորակոչիկների թիվը», - պարզաբանեց Քոչարյանը:

Պատգամավորը համոզված է, որ անհրաժեշտ է հստակեցնել լուրջ հիվանդությունների ցանկը եւ պարզել՝ այս կամ այն հիվանդությունը թու՞յլ է տալիս քաղաքացուն կատարել զինվորական ծառայություն, թե՞ դրանք անհամատեղելի են: Քոչարյանը նաեւ նշեց, որ բանակում շարային նախապատրաստություն պետք է անցնեն միայն լիարժեք առողջները, իսկ ոչ շարային ծառայության հարցում, եթե երիտասարդը կարող է գոնե ինչ-որ կերպ օգտակար լինել, դեռ պետք է մտածել: