Հայրենադարձության հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն արմատապես փոխվել է: Հունվարի 17-ին «Նոյան տապան» գործակալության «Քննարկում» խորագրի եթերում այս մասին ասաց քաղաքագետ Արմեն Այվազյանը:

Նրա խոսքով՝ այսօր, կարծես թե այդ հարցը աստիճանաբար դուրս է գալիս օրակարգից:

«Մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ հարցը առաջնահերթ կլինի իշխանությունների քաղաքականությունում, սակայն մի քանի ամիս անց լուծարվեց Սփյուռքի նախարարությունը:

Երեկ Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարեց, որ Հայաստանում դեռ բավարար ռեսուրսներ չկան` զանգվածային հայրենադարձության կազմակերպման համար», - նշեց նա: