Ինչ-որ պահից զինկոմիսարիատները հայկական բանակի համար լուրջ խնդիր են դարձել եւ իսկական գլխացավանք, հատկապես այն բանից հետո, երբ սկսեցին ամեն ձեւով հարստանալ: Հունվարի 17-ին ԱԺ նիստում Պաշտպանության եւ անվտանգության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնի թեկնածության քննարկման ժամանակ այս մասին ասաց այդ պաշտոնի հավակնորդ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանի հարցին:

Նրա խոսքով՝ նրանք հարստացել են զորակոչի հաշվին՝ դրանով փչացնելով Զինված ուժերում գործող որոշակի կառույցները: «Հիմա բարեփոխում են անցկացրել, եւ ես կարծում եմ, որ սա լավ բարեփոխում է: Հիմա զինվորական բաղադրիչը հետ է կանչվել եւ հաստատվել է քաղաքացիական ծառայություն: Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, եթե դա իրականացվի օրենքի հստակ սահմաններում եւ պատշաճ կերպով վերահսկվի»,- պարզաբանեց Քոչարյանը: