Արտաշատ-Ագարակ մայրուղու վերակառուցումը, որպես Հյուսիս-Հարավ նախագծի մաս, Հայաստանում ԵՄ ֆինանսավորման համար առաջնահերթ նախագիծ է:

Այս մասին ասվում է տրանսեվրոպական տրանսպորտային ցանցում ներդրման գործողությունների փաստաթղթում, որի համահեղինակներն են Եվրոպական հանձնաժողովը եւ Համաշխարհային բանկը:

Այս նախագծի համար ԵՄ-ն նախատեսում է 450 մլն եվրո հատկացնել: Ընդհանուր առմամբ Հայաստանում բոլոր ծրագրերում ներդրումները կկազմեն 732 մլն եվրո:

Մինչեւ 2030 թ. իրակագործվող  առաջնահերթ նախագծերից են նաեւ Երեւան-Վանաձոր ճանապարհի (7.5 մլն եվրո) վերանորոգումը, որպես Հյուսիս-Հարավ նախագծի մաս հայ-վրացական սահմանի Գյումրի-Բավրա հատվածի վերակառուցումը (41 մլն եվրո) եւ ինչպես նաեւ Մեղրիում սահմանային կետի  շինարարությունը (15 մլն եվրո):

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին Եվրոպական հանձնաժողովը եւ Համաշխարհային բանկը դարձել են տրանսեվրոպական տրանսպորտային ցանցում ներդրման գործողությունների ինդիկատիվ ծրագրի համահեղինակներ (TEN-T), որում առաջնահերթ են  համարվել  Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում նախագծերը: