Մեկ մեքենայի համար մաքսազերծման գները միջինը բարձրացել են 500 դոլարով: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, կառավարության դիմաց ավտոներկրողների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, նախկինում բոլոր մեքենաների համար հսկիչ գների 30 տոկոս զեղչ էր կիրառվում, իսկ այս տարի 20 տոկոս են կիրառում. «10 տոկոս այդտեղ ենք կորցրել, եւ նախորդ տարվա մաշվածությունը հաշվի չեն առել: Այսինքն այս տարի պետք է կիրառեր նախորդ տարվա հսկիչ գինը, որը չեն արել, րդա համար գները բարձրացել է: Մենք ցույց ենք անում դրա համար»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է կառավարության առաջարկին, որ 20 տոկոս եկամտային հարկի փոխարեն առաջարկում է վճարել 1,5 տոկոս գնման գնից, Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ հստակ չէ, թե ինչ գին են հիմք ընդունելու, ով է որոշելու առքուվաճառքի գինը, քանի որ տարբեր մարդիկ տարբեր գներ կներկայացնեն: