Մեծ Բրիտանիայի բնակիչների մոտ 56 տոկոսն այժմ դեմ  կքվեարկեր Եվրամիությունից դուրս գալու հարցին: Այս մասին հինգշաբթի հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով YouGov սոցիոլոգիական ծառայության անցկացրած հարցմանը:

Գործակալությունը նշում է, որ ուսումնասիրությունը հաշվի չի առնում նրանց, ովքեր կհրաժարվեին քվեարկությունից եւ նրանց, ովքեր դեռ չեն կողմնորոշվել: Եթե հաշվի առնենք այդ խմբերը, ապա առավելությունը շարունակում է մնալ Բրեքսիտի հակառակորդների կողմում. 48 տոկոսը դեմ  է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, հարցվածների միայն 38 տոկոսն է կողմ  Միացյալ Թագավորության դուրս գալուն:

Ընդ որում լեյբորիստների կողմնակիցների 78 տոկոսը աջակցում է երկրորդ հանրաքվեի անցկացմանը:

Հարցմանը, որն անցկացվել է անչափահասների շրջանում,  մասնակցել է 1070 մարդ:

ԵՄ-ից Միավորված Թագավորության դուրս գալու հարցով հանրաքվեն տեղի էր ունեցել 2016 թվականի հունիսի 23-ին: Հանրաքվեի արդյունքներով 51,9 տոկոսով հաղթանակ էին տարել եվրաինտեգրման հակառակորդները, հաղորդում է ՏԱՍՍ-ը: