ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը զուտ տնտեսական նշանակություն ուներ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածության քննարկման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նրա խոսքով, մինչ ԵՏՄ-ին Հայաստանի անդամագրվելը հանրապետությունում մաքսային տուրքերը հասնում էին մինչեւ 45 մլրդ դրամի։

«Սակայն, Եվրասիական տնտեսական միություն մտնելուց հետո մաքսային տուրքերի տեսքով մեր ընդհանուր գումարը կազմում է 150-200 միլիոն դոլարով ավել։ Եվ դա միայն ԵՏՄ շրջանակներում։ Այսինքն, այստեղ միայն մեխանիկական տեսակետից, մենք պլյուսով ենք դուրս եկել»,- պարզաբանեց պատգամավորը։