Բելգրադը մտադիր է միայն ռուսական գազ գնել։ Այս մասին իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Վուչիչի խոսքով, շուկայում գնի եւ որակի հարաբերակցության առումով լավագույն առաջարկը ռուսական գազն է։ Նա հավելել է, որ երկիրը մտադիր է այն ստանալ «Հյուսիսային հոսք» գազատարի միջոցով։

Պուտինը նշել է, որ Սերբիային ռուսական գազի մատակարարումը եւ երկրի գազատրանսպորտային ցանցի ընդլայնումը զգալիորեն կամրապնդի էներգետիկ անվտանգությունը ոչ միայն ողջ Բալկանյան տարածաշրջանում։

Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է 1,4 մլրդ դոլար ներդնել, որպեսզի «Թուրքական հոսքը» Սերբիայի միջով շարունակվի դեպի եվրոպական երկրներ։