Ալաբամայի բնակիչը մեղադրվում է ծանրացուցիչ հանգամանքներում  երեխաների հետ դաժան վերաբերմունքի մեջ: AP-ն հայտնում է, որ Ուիլսոնվիլից 25-ամյա Սթիվեն Գարեթ Թոդհանթերը մեկ տարվա ընթացքում երեխային բազմիցս մտցրել է չորացուցիչի կամ լվացքի մեքենայի մեջ: Ընդ որում՝ նա աթոռը հենում էր չորացուցիչի դռանը եւ այն միացնում:

Նա երբեմն փոքրիկին խցկում էր լվացքի մեքենայի մեջ եւ սպառնում այն միացնել՝ ասելով, որ ջուրը «շատ տաք կլինի»: