Շվեդիայում մեղադրանք է առաջադրվել տղամարդուն, ով գողացել էր 7,2 մլն դոլարի թագավորական գանձերը, այդ թվում՝ տաճարից թանկարժեք քարերով զարդարված թագը:

Ազգային ոստիկանության քննիչ Ֆիլիպո Բասինիի խոսքով՝ 2 թագերը եւ խաչակիր գունդը, որոնք օգտագործվել են Կառլ IX թագավորի եւ Քրիստինա թագուհու հուղարկավորության համար, չեն գտնվել: Ոստիկանության կարծիքով՝ կողոպտիչները գողացած արտեֆակտները թաքցրել են, որոնք թվագրվում էին 1611 թվականով եւ պատրաստվել էին թագավորական ընտանիքի հուղարկավորությունների համար:

«Մենք չենք կարող բացառել, որ արտեֆակտներն արդեն Շվեդիայից դուրս են բերվել»,- ասել է Բասինին:

22-ամյա կասկածյալը հայտնաբերվել է ԴՆԹ-ի շնորհիվ, որը գտնվել էր հանցագործության վայրում եւ հեծանվի վրա, որն օգտագործվել է գողությունից հետո փախուստի համար:

Գողացված արտեֆակտները, այսպես կոչված, հուղարկավորության ռեգալիաներ են, որոնք տեղադրվում են դագաղի մեջ կամ վերեւում՝ խորհրդանշելու համար մահացած թագավորի անձը եւ սոցիալական կարգավիճակը: