Հնդկաստանում կրոնական աղանդի խայտառակված առաջնորդը ցմահ բանտարկության է դատապարտվել լրագրողի սպանության համար, որը բացահայտել էր հզոր գուրուի կողմից անզուսպ սեքսուալ ոտնձգությունները, փոխանցում է AFP-ն:

Աշխարհում միլիոնավոր հետեւորդներ ունեցող Դերա Սաշա Սաուդա աղանդը ղեկավարող Գուրմիտ Ռամ Ռահիմ Սինգհը դատապարտվել է 2002 թվականին կատարած սպանության մեղադրանքով: «Դատավճիռը ուժի մեջ կմտնի, երբ Գուրմիտը կկրի բռնաբարության մեղադրանքով իր 20-ամյա պատիժը»,- հայտարարել է դատախազը:

Լրագրող Ռամ Չանդեր Չհաթրափատին իր տան մոտ գնդակահարվել էր այն բանից հետո, երբ նրա թերթը անանուն նամակ էր հրապարել Սինգհի կողմից Փենջաբ նահանգում իր շքեղ կենտրոնակայանում լայնորեն տարածված սեռական բռնության նկարագությամբ: Սնգհի 3 մերձավոր օգնականները եւս լրագրողի սպանության համար ցմահ բանտարկության են դատապարտվել:

Ավելի վաղ՝ 2017 թվականին Սինգհը 20 տարվա բանտարկության էր դատապարտվել իր 2 հետեւորդների բռնաբարության համար:

Սինգհը 2015 թվականից դատական գործընթացի մեջ էր իր 400 հետեւորդներին ամորձատելու մեղադրանքով, որոնք պնդում են, որ իրենց խոստացել էին հոգեւոր ձեռքբերումներ: