Հեռավոր Արեւելքում թռիչքի ժամանակ բախվել են երկու Սու-34 կործանիչ-ռմբակոծիչներ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տարածաշրջանի ուժային կառույցներում աղբյուրներին:

«Երկու Սու-34 կործանիչներն ընթացել են ծովի կողմից եւ օդում բախվել: Օդանավերից մեկի անձնակազմը կատապուլտվել է: Երկու անձնակազմերի ճակատագրի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նա նշել է, որ արտակարգ դեպքը տեղի է ունեցել մոտ մեկ ժամ առաջ: