Փրկարարներին հաջողվել է գտնել Սու-34 կործանիչների բախման հետեւանքով կատապուլտված օդաչուներից մեկին:

Հունվարի 18-ին Սու-34 երկու կործանիչ-ռմբակոծիչները ուսումնամարզական թռիչք կատարելիս բախվել են Ճապոնական ծովի ջրատարածքի երկնքում ափից 35 կմ հեռավորությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Պաշտպանության նախարարության տեղեկություններով՝ անձնակազմերը հասցրել են կատապուլտվել, օդանավերը թռիչքն իրականացնում էին առանց մարտական լրակազմի:

Տարածաշրջանի ուժային կառույցներում աղբյուրի տեղեկություններով՝ օդանավերից մեկը ծովն է ընկել, օդաչուներից մեկին գտել են ափից 44 կմ հեռավորությամբ, մնացյալ անձնակազմի որոնումները շարունակվում են: Ընդ որում՝ երկրորդ ռմբակոծիչը Խուրբեի բազա է վերադարձել մեկ շարժիչով:

Նախնական տեղեկություններով՝ տեղի ունեցածի պատճառը օդանավը վարելու սխալն է: Պաշտպանության նախարարությունում աղբյուրը հայտնել է, որ ամբողջ երկրի տարածքում Սու-34-երի թռիչքները դադարեցվել են: