Մեքսիկացի թմրաբարոն Խոակին «Էլ Չապո» (Կարճլիկ) Գուսմանի գործով հերթական դատական նիստն անցել է լարված մթնոլորտում: Ցուցմունք է տվել նրա սիրուհիներից մեկը, այն դեպքում, երբ Կարճլիկի կինը՝ Էմմա Կորոնել Այսպուրոն ներկա է եղել նիստին:

Միեւնույն ժամանակ գեղեցկության նախկին թագուհին ոչ միայն սառնասրտություն է դրսեւորել, այլեւ ծիծաղել է, երբ սիրուհի Լուսերո Գուադալուպե Սանչես Լոպեսը արցունքն աչքերին ցուցմունք է տվել դատարանում: NYPost-ը նշում է, որ Լուսերոն այնքան ուժեղ է արտասվել, որ նրան ստիպված են եղել դուրս հանել դատարանի դահլիճից:

Սանչեսը նշել է, որ նրա հետ սկսել է հանդիպել 2011-ին 21 տարեկանում, իսկ հետո սկսել է աշխատել նրա համար թմրանյութերի վաճառքի ոլորտում:

Այնուհետ նա աշխատանքի է անցել փողերի լվացման կազմակերպությունում Մեքսիկայում, Լոս Անջելեսում եւ Էկվադորում կեղծ ընկերություններրի միջոցով, որից հետո քաղաքականության մեջ է մտել եւ 2013-ին ընտրվել  Սիանոլա նահանգի Կոնգրես, սակայն թմարբիզնեսը չի թողել:

«Ես կարծում էի, որ հարաբերություններն ավարտվել են, բայց թվում էր, թե դրանք երբեք չեն ավարտվի», - ասել է Սանչեսը, որը հետագայում Էլ Չապոյի հետ իր հարբերությունների պատճառով զրկվել է մանդատից եւ 2017-ին ԱՄՆ սահմանը հատելու փորձի ժամանակ կալանավորվել:

Սանչեսը պատմել է, որ 2014 թվականի փետրվարի 16-ին Կուլիականայում Գուսմանի բազմաթիվ թաքստոցներից մեկում՝ նրա հետ անկողնում պառկած էր, երբ ամերիկյան իրավապահները եւ մեքսիկացի ծովային հետեւակները հայտնվել էին նրան կալանավորելու համար: Բայց Էլ Չապոն փախուստի էր դիմել ամբողջովին մերկ՝ լոգարանի հատակի տակ գտնվող գաղտնի թունելով: