Եվրոպոլը իսպանական եւ բելգիական սինդիկատների միջեւ կապ է հայտնաբերել, որոնք ամբողջ Եվրոպայով պայմանավորված խաղեր են անցկացրել: Associated Press-ին այս մասին հայտնել է տնտեսական հանցագործությունների բաժնի ղեկավար Պեդրո Ֆելիցիոն:

Իրավապահները նաեւ լուրջ հատկանիշներ են գտել, որ բացի թենիսից վոլեյբոլի, լողափային վոլեյբոլի եւ բասկետբոլի պայմանավորված խաղեր են անցկացվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելգիայից 28-ամյա Գրիգոր Սարգսյանը, որը հայտնի է «Մաեստրո» մականվամբ, կասկածվում է սինդիկատի ղեկավար լինելու մեջ:

Իսպանիայում ձերբակալվածների թվում հայեր կան: Ոստիկանությունը դեռ պետք է պարզի, ով է եղել սինդիկատի ղեկավարը, ինչպիսին է դրանց կառուցվածքը: Ֆելիցիոյի խոսքով՝  քննիչները դեռ հեռու են հետաքննության ավարտից:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Իսպանիայում ձերբակալվել էր հանցավոր խումբ, որը բաղկացած է հիմնականում հայերից: Այն զբաղվում էր պրոֆեսիոնալ թենիսի մրցումների մանիպուլյացիաներով:

Սարգսյանը ձերբակալվել էր Բելգիայում անցյալ տարվա հունիսին, նրան պայմանավորված խաղերի կազմակերպման եւ արդյունքների աղավաղման մեղադրանք է առաջադրվել: