Թուրքիան կշարունակի բանակցությունները Ռուսաստանի հետ՝ Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Ասկոյը, հաղորդում է TASS-ը:

«Մենք վաղուց ենք խոսել փախստականների անվտանգության ապահովման համար բուֆերային գոտի ստեղծելու անհրաժեշտության մասին, սակայն այն ժամանակ  մեր առաջարկը չընդունեցին», - նշել է նա: - Այս թեմայով մենք կշարունակենք մեր շփումները մեր ռուս գործընկերների հետ: Նախագահներ Էրդողանն ու Պուտինը կքննարկեն այդ հարցը հունվարի 23-ին Ռուսաստանում»։

Ասկոյի խոսքերով, Անկարան նաեւ «շարունակում է տեխնիկական բանակցությունները Վաշինգտոնի հետ՝ ռազմական եւ քաղաքացիական մակարդակներում»: «Թուրքիայի ԱԳՆ պատվիրակությունը՝ փոխարտգործնախարար Սեդատ Օնալի գլխավորությամբ, այս հարցը ամերիկացի գործընկերների հետ կքննարկի փետրվարի 5-ին Վաշինգտոնում կայանալիք այցի ընթացքում», - ընդգծել է արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը»: