Հունվարի 18-ին, ժամը 01.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 40-ամյա Գենադի Մ.-ն, 34-ամյա Հասմիկ Պ.-ն, 10-ամյա Աստղիկ Մ.-ն, 16-ամյա Անահիտ Մ.-ն եւ 19-ամյա Գուրգեն Մ.-ն:

Պարզվել է, որ նրանք թունավորվել են իրենց տանը՝ շմոլ գազից:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր: