Հունվարի 17-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել մի քաղաքացի եւ հայտնել, որ Վարդանանց փողոցի 14/1 շենքի դալանում տարօրինակ ձայներ են, կարող է պահեստի դուռ են կոտրում:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ նշված հասցեում գտնվող պահեստարան հանդիսացող երկաթե տնակի դուռը ծռված էր եւ կիսաբաց:

Ժամը 04.05-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի եւ Կենտրոնական բաժնի ծառայողները նշված հասցեից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 1985 թ. ծնված Վլադիմիր Ն.-ին:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է նախաքննություն: