Nissan Motor Co. ավտոկոնցեռնի նախկին ղեկավար Կառլոս Գոնը անօրինական կերպով միջոցներ է ստացել  Nissan- Mitsubishi BV- ից: (NMBV)՝ Nissan-ի եւ Mitsubishi Motors-ի համատեղ ձեռնարկությունից: Այս եզրակացությանն են եկել երկու ընկերությունները՝ համատեղ հետաքննության արդյունքում, հաղորդում է  DW-ն՝ վկայակոչելով Nissan Motor Co մամուլի ծառայությանը։

NMBV-ն հիմնադրվել է 2017թ-ի հունիսին։ Գոնը նշանակվել էր տնօրեն։ Ըստ նախաքննության ընթացքում ստացված տեղեկատվության, նա NMBV-ից ստացել է, ընդհանուր առմամբ, 7,8 միլիարդ եվրո՝ առանց ընկերության տնօրենների խորհրդի հաստատման։

Կառլոս Գոնը ձերբակալվել է 2018թ. նոյեմբերի 19-ին: Դեկտեմբերի 10-ին նրան մեղադրանք է ներկայացվել 2010-2015թթ. անձնական եկամուտների նվազեցման, ինչպես նաեւ Nissan-ի հաշվին անձնական հարստացման համար: Ներկայումս գործարարը Տոկիոյի քննչական  մեկուսարանում է գտնվում։ Նրա փաստաբանները գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդագիր են ներկայացրել։