Գուշակություն չեմ կարող անել, թե ինչ որոշում կկայանցնի դատարանը, սակայն վերլուծելով նախկինում կայացրած որոշումները, կարող եմ ասել, որ մարդիկ չեն փոխվում։ Այս մասին այսօր՝ հունվարի 18–ին  Վերաքննիչ քրեակա դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը։

Նրա խոսքով ՝ իր պաշտպանյալը  դեկտեմբերի 21–ից գտնվել է ազատության մեջ, այս ընթացքում չի խոչընդոտել գործի քննությանը,  այլոց իրավունքներին,  օրենքով չթույլատրվող որեւէ արարք չի կատարել։

«Մանվել Գրիգորյանն իր բոլոր բացասական, դրական մարդկային հատկանիշներով ՀՀ ոչ մի քաղաքացուց բացառություն չէ եւ  իր քրեական գործի շրջանակներում օգտագորվծվում է նույն ռազմավարությունը՝ ամեն գնով նրան պահել կալանքի տակ»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 18–ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ հեռացավ խորհրդակցական սենյակ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար: