Ամեն տարի հունվարի երրորդ կիրակին ՄԱԿ-ի նախաձեռնությամբ աշխարհում նշվում է Կրոնի համաշխարհային օրը (World Religion Day):

Այս տոնի պատմությունն սկսվում է 1950 թվականից, երբ ԱՄՆ-ում Բահայի հավատի վարչության ազգային մարմինը հիմնեց տոնը՝ նպատակ ունենալով հռչակել միասնական էություն բոլոր համաշխարհային կրոնների համար եւ ցույց տալ, որ կրոնը առաջին հերթին ուժ է աշխարհի միավորման, ոչ թե պառակտման համար:

Շատ դեպքերում մարդկության մշակույթի ու քաղաքակրթության պատմությունը կրոնի պատմությունն է: Իսկ ընդհանուր հավատի զգացողությունը, ինչպես ցույց է տալիս պատմությունը, մարդկանց միավորող առաջնային գործոն է: Հետեւաբար, այս տոնի հիմքում ընկած հիմնական գաղափարը հետեւյալն է՝ «Կրոնը պետք է միավորման առիթ դառնա»: Բացի այդ, տոնը եւս մեկ առիթ է տալիս ուշադրություն սեւեռել ժամանակակից աշխարհում կրոնի դերին, հաղորդում է Calend-ը: