NEWS.am-ը շարունակում է «Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով» նախագիծը: Գաղափարի հեղինակ Անի Աֆյանը զրուցել է Հայաստանում բնակվող երիտասարդ կանանց հետ եւ հարցրել նրանց «Թավշյա հեղափոխության» եւ ընտանեկան բռնության, համընդհանուր տագնապների եւ անձնական վախերի, ոճի եւ ավելորդ քաշի մասին. մի խոսքով՝ ամեն ինչի մասին: Հիմա եւ այստեղ: Անկեղծ: Դեմ առ դեմ: 

Նատալյա Զալիբեկյանը չորս երեխաների մայր է: Կուլտուրական հանգիստ է անցկացնում ֆիզարձակուրդում: Հավատում է, որ վաղը արեգակը կրկին արեւելքում է ծագելու:

Մասնագիտության եւ իր մասին

Փրկելով սեփական հետաքրքրությունների եւ հմտությունների տարածքի մնացուկը՝ խմբագրում են բառերից եւ ստորակետներից կազմված ամեն տեսակի սքանչելի բան՝ զարմանահրաշ զբաղմունք է: Յուրաքանչյուր նոր տեքստն ասես այլ աշխարհի հրավերք լինի, որտեղ մինչեւ քեզ գրեթե ոչ ոք հետքեր չի թողել:

Ամբողջ աշխարհում ֆիզարձակուրդի գլխավոր խնդիրը մեկն է՝ ծիծաղելի նպաստ՝ գումարած հեռվում մնացած հիմնական աշխատանքի անհնարինություն: Ամենօրյա իրարանցումը նույնպես ոչ ոք չեղյալ չի հայտարարել: Փոխարենը՝ հիմա կարող եմ համեմատել Երեւանում եւ Մոսկվայում փոքրիկ երեխայի մայրիկ լինելը: Առաջինում ինձ ավելի է դուր գալիս. բժիշկների հասանելիությունը, գուցե ծիծաղեք, բայց անվճար պատվաստումների որակը, անցորդների բարեսրտությունը աստիճանների վրա եւ հերթերում, հասարակական վայրերում մյուս այցելուների համբերատարությունը:

Տարիքը շարժում է, շարժումը՝ հրաշք: Քսան տարեկանում անխուսափելի ծերությունն ինձ շատ ավելի էր վախեցնում, քան հիմա: Բայց այնտեղ ե՛ւ նպատակներն էին վիթխարի, ե՛ւ ցանկություններն էին ջախջախիչ, վիրավորական կլիներ մինչեւ դա չապրելը: Հիմա 40 տարեկան եմ, ինձ 40 տարեկանի պես եմ զգում, հավանաբար, արտաքինս էլ համապատասխանում 40-ին՝ ադամանդ է, այլ ոչ թե ներդաշնակություն: Աշխարհը հիմա պարզ բաներից է բաղկացած, բարդ բաները նույնպես հիմա պարզ բաներից են բաղկացած, եւ նույնիսկ ջախջախիչ ցանկությունները շեղվել են ու ժամանակագրական կարգով այդպիսի պարզ բաների շարքում են եւ միայն ըստ հերթում գրաված տեղի են դուրս սողոսկում:

Գործնական, տեղին կամ ի պատասխան հարցի քննադատությունը հրաշալի է: Բայց ուժասպառ կլինես նման քննադատություն գտնելու համար: Սովորաբար չես հասցնում կռկռալ, եւ արդեն քեզ սրբում-տանում են. հարկավոր է չկռկռալ, այլ կռնչալ, ռեւերանսը սխալ ոտքից է կատարվել, երկուշաբթին լոգոպեդի հանգստյան օրն է: Սա հաճախ ծիծաղելի է, բայց երբեմն վշտացնում է. «ես չէ՞ որ աղջիկ եմ», տրամադրություն ունեմ:

Ես կարգապահության մեջ «ինքնափորփրման» պատանեկան կարգ ունեի: Ամբողջ ապրած օրը րոպե առ րոպե զտում էի. ինչ եմ ասել, ինչպես անցա, արդյոք չկպա տիեզերքի նուրբ լարերին: Եվ, ըստ երեւույթին, համընթաց դրանից բաժին էր հասնում մտերիմներիս: Բայց հայտնվեց մի մարդ, որը պարզապես դեն նետեց իմ բոլոր մեդալները: Հերթական անգամ տառապելով հնարավոր սխալ լինելու պատճառով, ես նրա կարծիքը հարցրեցի: Իսկ նա ասաց, որ իր համար միեւնույն է՝ ես ճիշտ եմ եղել, թե սխալ, քանի որ այդպես եմ վարվել Ես: Ստիպված էի նրա հետ ամուսնանալ:

Ես լավատես եմ: Իմ սիրելի ուսուցչուհին, որ 5 երեխաների մայր է, այդ ժամանակ ինձ համար տարօրինակ արտահայտություն արեց. «Մայրը պեսիմիզմի իրավունք չունի»: Միայն հիմա եմ սկսում նրան ամբողջությամբ հասկանալ: Մենք այլ ելք չունենք. մենք պարզապես պարտավոր ենք լավը տեսնել, լավագույնին հավատալ, կառչել ցանկացած հնարավորության: Մի քանի տարի ատամներով այսպիսի պաստառը պահելով՝ հանկարծ հայտնաբերում ես, որ դրան անկեղծորեն հավատում ես:

Շրջապատողները հաճախ սխալմամբ իմ մեջ հերոսի են տեսնում: «Վայ, նրանք բոլորը ձե՞րն են: Հերուսուհի եք»: Զառանցանք է: Հերոսականությունն արարքների մեջ է, այլ ոչ թե կենսակերպի: Ընդհանրապես հիմա հերոսականության ընկալումը մի տեսակ շեղված է: Ջեյմս Կրյուսի «Իմ նախապապը, հերոսները եւ ես» հրաշալի գիրք կա, այն պետք է տալ ծննդատնից դուրս գալուց հետո…երեխաներին: Ինչպես կարծատիպերի դեմ պատվաստում:

Քաղաքականության, փոփոխությունների եւ հայրենասիրության մասին

Հայաստանում քաղաքականությունից հարյուր տոկոսով դուրս լինելը ուտոպիա է: Միայն եթե սառնարանի մեջ վերաբնակվես, չնայած այնտեղ էլ հաստատ արդեն ժամկետանց ինչ-որ մեկն ապրում է՝ զրուցակցի կարոտ: Իսկ ես քաղաքականությունից ոչինչ չեմ հասկանում: Չեմ հասկանում եւ լռում եմ:

Անցյալում մի քանի անգամ մասնակցել եմ ոչ մեծ ակցիաների: Միշտ չէ, որ հարմար էին բովանդակության առումով, բայց հարմար էին չափերի առումով: Բայց որ շարունակաբար՝ ոչ։ Ինձ վախեցնում են բազմության անկանխատեսելիությունը եւ զանգվածային էմոցիաները, ամբողջ մարզադաշտով մեկ այդ միանման մրջյունիկները:

Ի՞նչը դուր չեկավ մերձհեղափոխական իրադարձություններից: Հարաբերությունների փոշին: Այն հեշտությունը, այն արագությունը, որով մարդիկ դուրս են նետում իրենց շրջապատից նրանց, ովքեր իրենց հետ համաձայն չեն: Դրա պատճառով նույնիսկ առաջին էյֆորիայի ժամանակ եղավ թախծի, հիասթափության ավելորդ համ: Այն անցավ, իսկ փոշին մնաց: Բայց խնդիրն այն է, որ հեղափոխությունը չէր այդ պատմության պատճառը։ Թունավորելու պատրաստակամությունը, զրուցելու ունակ չլինելը, ուրիշների հանդեպ հարգանքի բացասական բալանսը, վիրավորելու եւ նվաստացնելու՝ ինքդ քեզ տված իրավունքը (երբեմն ամբողջ ժողովրդի անունից), անդեմ ատելությունը՝ դա չի ծնվում, այլ մերկանում է առաջին իսկ չծուլացող ալիքով: Ինձ համար դժվար է գնահատել պատճառները, բայց դրանք, իհարկե, այս տարվա ապրիլ-մայիս ամիսների մեջ չեն թաղված:

Կան նաեւ լավ նորություններ: Հայերն այժմ ոչ միայն «առաջին քրիստոնյաներն են», այլեւ «առաջին խաղաղ հեղափոխականները»: Կատակում եմ։

Ինձ համար առավել զգալի փոփոխություններից է այն, որ ավելի շատ ծանոթ անուններ կան մի կողմի ցուցակներում: Երեւանի նոր քաղաքապետի հավաքականի նոր կազմը. քաղաքը հնարավորություն է ստացել տանջանքով չմեռնելու: Կարծում եմ՝ փոքրիկ շանսը դատապարտվածությունից ավելի լավ է։

Երեւանում տեղաշարժվում եմ ոտքով: Քաղաքին ուղղված իմ դիտողությունների ցանկը մի օր կհրապարակեն եռահատորով: Թեեւ, ընդհանուր առմամբ, ինձ դուր է գալիս այս մեթոդը: Հատկապես, եթե հեռացնենք նրանց, ովքեր փակում են անցումները կամ դրանց դիմաց գազի ոտնակին են սեղմում: Նաեւ նորմալ մայթեր եւ թեքահարթակներ սարքեն, գետնին հավասարեցնեն աստիճանները եւ ցանկապատեն նկուղային խանութների փորված մուտքերը։

Ես չէի հրաժարվի հարմար տրոլեյբուսներից, եւ որ երթուղիները քաղաքով մեկ մեծ պտույտներ անեին։ Նաեւ պաշտում եմ տրամվայները: Ուզում եմ տրամվայ լինի՝ Աբովյանից Էջմիածին`զիգզագներով:

Հայրենասիրությունը կապվածության ձեւ է: Առողջ, անվտանգ հարաբերություններում, որոնք զոհողություններ եւ սխրանքներ չեն պահանջում, հեշտ է հայրենասիր լինել եւ ռոմանտիկ չէ. ապրիր, աշխատիր, կատարիր հարկային եւ ամուսնական պարտքը, վերելակում մի միզիր, դոլմա փաթաթիր, դուդուկով հպարտացիր: Բայց, կներեք, մեզ մոտ այդպիսի հարաբերություններ չկան, մեզ մոտ համատարած ճեղքվածք է, եւ «Ֆեյսբուքը» ասես դրա երկարության չափման տարեգիրը լինի:

Ընդհանրապես քաղաքացիական, այլ ոչ կվասային հայրենասիրությունը ապշեցուցիչ ռեսուրս է: Եվ եթե նրա բաղադրիչ պատասխանատվությունը՝ հայրենիքի-քաղաքի-փողոցի-ընտանիքի համար դրվի անկյան գագաթին, հնարավոր է զարմանահրաշ սերունդ դաստիարակել: Խոստովանեմ, որ այդ բուրգում իմ տեղը ընտանիքում է: Չնայած վերելակում էլ եմ ինձ զսպում: 

Սեռական փոքրամասնությունների ու ընտանեկան բռնության մասին

Սեռական փոքրամասնությունների հանդեպ յուրահատուկ վերաբերմունք չունեմ: Մարդիկ են ու մարդիկ: Ինձ համար կարեւորն այն է կարգին մարդ է, թե ոչ, լավ ընկեր է, թե ոչ, հարազատների մասին մտահոգվում է, թե ոչ: Կարեւոր է նաեւ նրանց իրավունքների համար շարժումը՝ այն ամենեւին սեքսի մասին չէ, այլ այն հնարավորությունների, որոնք օրենքը տրամադրում է in-law ազգականներին, մտերիմ մարդուն չթաքցնելու երջանկության, միլիոնավոր մանրուքների մասին, որոնց արժեքը ոչ միշտ է գիտակցվում դրանց հասանելիության պատճառով: Այն ամենի մասին, ինչից կազմված է նաեւ ցանկացած ավանդական ընտանիքի կյանքը, որին շատ ավելի սպառնում է հոմոֆոբիայի հռետորաբանությունը՝ հենց այն պատճառով, որ անարդարացիորեն ընդգծում է անկողնու նշանակությունը:

Դժվարանում եմ գնահատել Հայաստանում ընտանեկան բռնության չափերը: Բայց այն, իհարկե, կա: Եվ խոսքը միայն ֆիզիկական բռնության մասին չէ: Դա ընդհանրապես վերաբերում է ընտանիքում, սոցիալական հիերարխիայում կնոջ դիրքին, նրա խճճված դերին ավանդական դրվածքի եւ նոր ժամանակների օրենքների սահմանակետում: Դա երեխաների մասին է՝ Հայաստանում պաշտվող երեխաների, որոնք, այնուամենայնիվ, բռնության ենթարկվում են, այդ թվում՝ հոգեբանական: Օրինակ, ձեւամոլ չլինելու՝ ավանդական հասարակության համար անընդունելի վարքագծի պատճառով: Լուծումը տեղեկացվածությունն է: Բացի զոհերի պաշտպանության եւ օգնության ինստիտուտներից, որոնք ակնհայտորեն անհրաժեշտ են, պետք է լինեն կրթական քեյսեր իրավունքների, առողջության, հակաբեղմնավորման մասին, ի վերջո՝ հնարավորությունների եւ աշխարհի բազմակերպության մասին:

Փողի, վախերի եւ շարժառիթների մասին

Ես այդքան էլ լավ ֆինանսիստ չեմ: Փողի հետ հարաբերության վերին շեմն է դրանք սուլոցով չծախսելը եւ խանութում ցուցակին հետեւելը: Բայց հետո մենք սառնարանին ենք հասնում պաղպաղակով եւ... սա մեր բյուջեի ամենամեծ ճեղքն է: Չնայած հիմա փողոցների կրպակները փակվել են՝ սեզոնը չի, եւ մինչեւ մայիս չսնանկանալու հնարավորություն կա:

Ինձ ոչ մի կերպ չեմ մոտիվացնում: Դրա համար ընկերներ կան: Իսկապես, էլ ինչի՞ համար է Աստված ընկերներին ստեղծել:

Իմ ամենամեծ վախը բեռ դառնալն է:

Զգեստապահարանի, դիմահարդարման եւ ավելորդ քաշի մասին

Նախընտրում եմ ջինսեր հագնել եւ հատակին հասնող զգեստներ: Որովհետեւ հարմար է, շատ հարմար է, աներեւակայելի հարմար է:

Շպարի հետ կապված…ես կոսմետիկայի պայուսակ ունեմ: Ինչ-որ տեղ է:

Բաներ կան, որոնք ավելորդ կիլոգրամներ հավաքելուց ավելին արժեն: Առաջին հղիության ժամանակ 25 կգ-ով գիրացա: Տաք էր: Ճիշտ է, դժվար էր մանկասայլակի հետեւից վազելը եւ էլ ավելի դժվար էր հետո երեխայի հետեւից վազելը: Մինչ ներսումս պայքարում էին տաքության հանդեպ սերն ու հեղձուկը, այն ինքնաբերաբար ներծծվեց: Սակայն ես հասկանում եմ ե՛ւ նրանց, ովքեր իրենց մարմինը դաստիարակում են, ե՛ւ նրանց, ովքեր նրա հետ պարզապես ընկերություն են անում ցանկացած դրվածքի դեպքում: Բայց բացարձակապես չեմ հասկանում նրանց, ում մտահոգում է ուրիշի քաշը:

Երազանքի եւ համոզմունքների մասին

Ուզում եմ, որ գլխավոր գաղափար դառնա կրթությունը: Ամեն ինչում, բոլոր մակարդակներում: Կրթությունը եւ պրոֆեսիոնալիզմը: Հայաստանը դռնբաց երկիր է, հաճույքով ընդունող եւ հեշտությամբ տվող: Եվ շատ եմ ուզում, որ կրթվածության, մշակույթի ընդհանուր մակարդակը թույլ տար զտել ընդունվողն ու տրվողը:

Հավատում եմ, որ վաղը արեգակը կրկին արեւելքում է ծագելու:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am-ի

Հարցազրույց նախագծի մյուս մասնակիցների հետ

1. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Անի Մովսիսյան)

2. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Ջեմմա Փանոյան)

3. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Աննա Արեւշատյան)

4. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Ինեսա Մկրտչյան)

5. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Ելենա Գեւորգովա)

6. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Անահիտ Թադեւոսյան)

7. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Լիլիթ Մովսիսյան) 

8. Փոփոխություններ, գենդեր եւ նորաձեւություն. կնոջ աչքերով (Սոնա Ազարյան)