Չինական Յունան քաղաքում, ուր միշտ շատ զբոսաշրջիկներ են այցելում, ոստիկանները բռնել են մի ջայլամի, որը վազում էր ճանապարհով՝ խանգարելով ավտոմեքենաներին՝ հայտնում է CGTN-ը։

Հայտնում են, որ թռչունը չի տուժել, նրան վերադարձրել են տիրոջը։

Ջայլամների շատ հաճախ կարելի է հանդիպել փողոցներում եւ քաղաքներում։ Նրանք զբոսնում են հասարակական վայրերում եւ չեն վախենում մարդկանցից։ Սակայն իրենց համար անսովոր պայմաններում նրանք կարող են ագրեսիա դրսեւորել՝ դրանով իսկ վտանգ ներկայացնելով հասարակության համար։