Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ուզում է, որպեսզի Մեծ Բրիտանիան եւ Եվրոպական միությունը լավ պայմաններով «ամուսնալուծվեն»՝ հայտնում է Reuters-ը։

«Այժմ ես մտահոգվում եմ այն բանի համար, որ մենք եւ Մեծ Բրիտանիան ամուսնալուծվենք լավ պայմաններով, որպեսզի դրանից հետո կարողանանք սերտորեն համագործակցել այն ոլորտներում, որտեղ մենք պետք է համագործակցենք՝ պաշտպանության, ներքին անվտանգության, ոստիկանական գործունեության, ահաբեկչության դեմ պայքարի եւ առեւտրի։ Նաեւ Մեծ Բրիտանիան պետք է մեր հետազոտական ծրագրերին մասնակցելու հնարավորություն ունենա, եթե կուզի»,- ասել է Մերկելը։