ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է երեքշաբթի Դավոսում ոչ ֆորմալ հանդիպում անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

«Այո, դա ոչ ֆորմալ հանդիպում է»,- ասել է նա ՌԻԱ Նովոստիին՝ պատասխանելով այն հարցին, թե լինելու է արդյոք այսօր երկկողմ հանդիպում Ալիեւի հետ։

Ավելի վաղ մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե երբ կկայանա զրույց Ադրբեջանի նախագահի հետ, նա հայտարարել էր՝ «շատ շուտով»։

Իլհամ Ալիեւն իր հերթին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի հարթակում ՌԻԱ Նովոստիին հայտարարել էր, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ լայնաֆորմատ բանակցություններ դեռեւս չեն եղել, սակայն արդեն կայացել են մի քանի «օգտակար զրույցներ»։ Նրա խոսքերով, այդ հանդիպումներն օգտակար են եղել կողմերի դիրքորոշումները հստակեցնելու եւ Ղարաբաղի հարցով բանակցություններն ակտիվացնելու համար։