Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի այսօրվա՝ փետրվարի 24-ի խորհրդի նիստում քննարկվել է ռեկտորի ընտրության հարցը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստը վարչապետ, բուհի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Բուհի ռեկտորի պաշտոնում առաջադրվել էր միայն մեկ թեկնածու՝ համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Միրզախանյանը: Քվեարկության արդյունքում Միրզախանյանն ընտրվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր:

Օրակագում ընդգրկված այլ հարցերի շարքում հաստատվել է բուհի 2010 թ. հաշվետվությունը եւ 2011թ. բյուջեն:

Հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի քարտուղար է ընտրվել ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: