Վրաստանում հետախուզվող երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է 72 ժամում հայրենի պետության մեջ իշխանափոխություն կատարել: Նա այս մասին ասել է«Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում:

Քաղաքական գործիչը նշել է, որ 3 օրում կկարողանա այնպես անել, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ եւ հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին ընդմիշտ կանհետանա:

«Հենց համարեմ, որ Վրաստանի ակտիվ հատվածը պատրաստ է ինձ համար ապահովել երկրում 72-ժամյա ազատ տեղաշարժ, ես հայրենիքում կհայտնվեմ: Սա խաղաղ սցենար է»,- նշել է նա: