Եթե խոսքը վերաբերում է մարդկային կյանքերին, ապա այդ դեպքում պետք չի ինչ-որ սահմանափակումներ դնել: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարել է ՌԲԿ հեռուստաալիքի հետ հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ճի՞շտ է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործ նախաձեռնել տեղի ունեցած իրադարձություններից հետո 10 տարի անց:

«Ես մեկը մյուսի հետ չեմ համեմատում, բայց մեծ թվով երկրներում, եթե չեմ սխալվում նույնիսկ Ռուսաստանում, քրեական գործեր են քննվում՝ կապված Հայրենական մեծ պատերազմի հետ: Եթե խոսքը վերաբերում է մարդկային կյանքերին, ապա այդ դեպքում պետք չի ինչ-որ սահմանափակումներ դնել: Դրանից բացի, Քրեական օրենսգրքի համաձայն՝ կա օրենքով սահմանված վաղեմության ժամկետ: Իսկ եթե գործը բաց է եւ շարունակվում է, ապա դա նշանակում է, որ Հայաստանի ՔՕ համաձայն՝ վաղեմության ժամկետը չի լրացել»,- նշել է Հայաստանի վարչապետը:

Ի պատասխան հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործն արդյոք սկզբունքայի՞ն է, Փաշինյանը նշել է. «Դա ինձ համար չի սկզբունքային գործ, կարծում եմ, որ դա Հայաստանի համար է սկզբունքային գործ: Երբ երկրի 10 քաղաքացի է զոհվում, դա չի կարող անհետեւանք մնալ, անհրաժեշտ է պարզել տեղի ունեցածը»: